Քաղաքականություն

Իրան–ԱՄՆ նոր լարվածությունը հարվածել է համաշխարհային նավագնացությանը

Իրան–ԱՄՆ նոր լարվածությունը հարվածել է համաշխարհային նավագնացությանը

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության էսկալացիայի ֆոնին փոխադրողների մտավախությունների պատճառով անցած հանգստյան օրերին առևտրային նավերը ավելի հազվադեպ են անցել Հորմուզի նեղուցով։


Անցած հանգստյան օրերին առևտրային նավերը ավելի հազվադեպ են անցել Հորմուզի նեղուցով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հերթական էսկալացիայի ֆոնին փոխադրողների մտավախությունների պատճառով։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ծովային փոխադրումներին հետևող ծառայությունների տվյալներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


Ըստ այդ տվյալների՝ կիրակի օրը նեղուցը երկու ուղղություններով հատել է 12 նավ։ Սա ավելի քան երկու անգամ քիչ է, քան շաբաթ օրը, երբ տեղի ունեցավ լցանավերից մեկի վրա հարձակումը։ Այդ օրը առևտրային նավերը ջրային զարկերակը հատել են 28 անգամ։ Հունիսի 24-ին՝ վերջին էսկալացիայից առաջ, նեղուցով անցել է 58 նավ, ինչը առավելագույն ցուցանիշն է փետրվարի վերջից, երբ սկսվեց ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունը Իրանի դեմ։


Գործակալության տվյալներով՝ նավատերերի շրջանում խառը տրամադրություններ են տիրում նեղուցում նավագնացության առաջիկա հեռանկարների վերաբերյալ։ Ծովային միջանցք ուղղվող որոշ նավեր չեն համարձակվել փորձել անցնել դրանով։ Գործակալության հարցված նավատերերը հայտնել են, որ առայժմ դադարեցրել են նեղուցով փոխադրումների պլանները։


Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Իրանի տարածքում գտնվող մի քանի ռազմական օբյեկտների նոր հարվածներ հասցնելու մասին։ Հրամանատարության հաղորդագրության մեջ նշվում էր, որ հարվածները եղել են ի պատասխան հունիսի 25-ին առևտրային նավի վրա Իրանի ենթադրյալ հարձակման։


Հրամանատարության պնդմամբ՝ հունիսի 27-ին տեղի է ունեցել երկրորդ հարձակումը. կամիկաձե-անօդաչու թռչող սարքը խոցել է Պանամայի դրոշի ներքո լողացող M/T Kiku տանկերը։ Հաջորդ օրը ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հարվածները դադարեցնելու և հունիսի 30-ին Դոհայում խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ՝ Հորմուզի նեղուցի շուրջ տարաձայնությունները կարգավորելու նպատակով, հաղորդել էր Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250