Հորմուզի ճակատագիրը կվճռվի Կատարում․ ԱՄՆ-ն ու Իրանը ժամանակավորապես դադարեցնում են հարվածները
ԱՄՆ-ն և Իրանը դարձյալ պարտավորվել են ձեռնպահ մնալ միմյանց վրա հարձակումներից առնվազն մինչև Կատարում կայանալիք հանդիպումը, որտեղ քննարկվելու է Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման խնդիրը:
Այս մասին տեղեկացրել է Axios-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնի իր աղբյուրին: Այս պահին նեղուցը բաց է միայն մասնակիորեն, և Իրանի կողմից պահանջ է դրված, որ նավերն իրենց երթուղիները համաձայնեցնեն երկրի ռազմական ղեկավարության հետ: Թեհրանը դեռևս արտոնություն չի տվել Արևմուտքի պետություններին Հորմուզի նեղուցի ամբողջական ականազերծում իրականացնելու համար: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հենց այդ պատճառով ջրային տարածքում նավերը հնարավորություն ունեն տեղաշարժվել ընդամենը երկու նեղ երթուղով, թեպետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություններ էր արել նեղուցի լիարժեք բացման մասին:
Հունիսի 26-27-ը, ի հեճուկս հայտարարված հրադադարի, ԱՄՆ-ի և Իրանի միջև տեղի է ունեցել հարվածների լայնածավալ փոխանակում: Միացյալ Նահանգները գրոհել է Իրանի մի քանի ափամերձ բազաներ այն բանից հետո, երբ վերջինս երկու օրվա ընթացքում հարվածներ է հասցրել նեղուցով նավարկող երկու առևտրային նավի: Թեհրանն իր քայլերը պատճառաբանել է նրանով, որ նավերը շեղվել են այն երթուղուց, որը նեղուցով անցնելու համար համաձայնեցված էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ, իսկ Վաշինգտոնի գործողությունները որակել է որպես նեղուցի նկատմամբ Իրանի ունեցած վերահսկողությունը թուլացնելու փորձեր:
Ի պատասխան ամերիկյան կողմի հարձակումների՝ իրանական ուժերը հարվածներ են հասցրել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին: The Wall Street Journal պարբերականի հաղորդմամբ՝ Բահրեյնում տեղակայված ռազմական օբյեկտը կրել է զգալի վնասներ: Հարվածների հաջորդող ժամանակահատվածում կողմերը սպառնացել են չեղարկել հրադադարի ռեժիմը, որը պաշտոնապես ուժի մեջ է ապրիլի 8-ից, սակայն այդ օրվանից ի վեր երկու կողմերն էլ այն բազմիցս խախտել են։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Սերդար Քըլըչը քննարկել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության ռազմավարական վերլուծությունների վարչության ղեկավար Բիլգայ Դումանի մ...
Վահագն Հովակիմյանը չի կարող լինել անկախ և անաչառ. Արամ Վարդևարյան
Սահմանադրական դատարանում ընթացող քննության շրջանակներում Արամ Վարդևարյանը հայտարարել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումները, գտնում է, որ կառույցի որոշումը իրավաչափ է. ԿԸՀ նախագահ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը դատարանում իր ելույթն ավարտեց հայտարարությամբ, որ պատասխանո...