ՏԵՍԱՆՅՈՒԹ.Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կիևյան կամուրջ և տեղում ծանոթացել իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին։
Ծրագրի պատասխանատուները ներկայացրել են, որ ներկայումս ընթացքի մեջ են կամրջի երթևեկելի գոտու և հետիոտնային հատվածների վերականգնման, ջրամեկուսացման, ինչպես նաև դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացման աշխատանքները։ Դրանց զուգահեռ վերանորոգվում են կամրջային հենարաններն ու թռիչքային կառուցվածքները։
Նախատեսվում է թարմացնել նաև կամրջի բազրիքները, իսկ արտաքին լուսավորության հաղորդալարերն անցկացնել ստորգետնյա եղանակով։
Կապիտալ ծրագրի իրականացման համար համայնքային բյուջեից տրամադրվել է 456 մլն դրամ: Կամրջի երթևեկելի հատվածի նորոգման աշխատանքները նախատեսվում է ամբողջությամբ ավարտին հասցնել օգոստոսի 29-ին:
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Միքայել Խաչատրյանը պարզաբանել է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետելը
ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը պարզաբանել է, թե ինչու է ծեծկռտուքի ընթացքում շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղ...
Սերդար Քըլըչը քննարկել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության ռազմավարական վերլուծությունների վարչության ղեկավար Բիլգայ Դումանի մ...
ՀՀ-ի ողջ պատմության ընթացքում աննախադեպ իրավիճակում ենք. Գոհար Մելոյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ երկրում ա...