Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն է պահանջում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հավատարմություն տեսնել ՆԱՏՕ-ի դաշնակիցներից
Սպիտակ տանը Դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ կայացած հանդիպման ընթացքում Թրամփը հավատարմության խնդիրը շաղկապել է դաշնակից երկրների պաշտպանական ծախսերի հետ։ Միացյալ Նահանգների նախագահը կրկին հայտնել է իր հիասթափությունը, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները չեն ներգրավվել Իրանի դեմ իրականացված ռազմական գործողություններին։ «Մենք նույնիսկ դրա կարիքը չունեինք, բայց լավ կլիներ, եթե նրանք անեին դա»,- նշել է ԱՄՆ ղեկավարը։
Մինչ Սպիտակ տան ղեկավարի հետ հանդիպումը, Ռյուտեն արձանագրել է, որ Իրանի հետ զինված հակամարտության ընթացքում ՆԱՏՕ-ի դաշնակիցները լոգիստիկայի բնագավառում չափազանց ակտիվ կերպով օգնել են ամերիկյան զորքերին։ Ռյուտեի այցը Սպիտակ տուն տեղի է ունեցել այս համատեքստում։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Միքայել Խաչատրյանը պարզաբանել է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետելը
ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը պարզաբանել է, թե ինչու է ծեծկռտուքի ընթացքում շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղ...
Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվեց
Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանքը փոխարինվել է վարչական հսկողությանՎերաքննիչ դատարանն այսօր՝ հունիսի...
Դատախազությունը Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել
Դատախազությունը ԲՀԿ առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանին անձեռնմխ...