Կառավարությունը նախատեսում է երկարաձգել մի շարք երկրների կացության կարգավիճակ ունեցողների առանց վիզայի ռեժիմը
Կառավարության որոշմամբ առաջարկվում է երկարաձգել ԱՄՆ-ի, ԵՄ և Շենգենյան երկրների, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի կամ Օմանի կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների առանց մուտքի վիզայի ռեժիմի ժամկետը:
Որոշմամբ նշված օտարերկրացիներին հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը (ՀՀ մուտք գործելու օրվանից 6 ամիս վավերականությամբ կացության կարգավիճակի դեպքում): Հիմնավորման համաձայն՝ վերոհիշյալ պետություններն ունեն զարգացած տնտեսություն՝ բարձր եկամուտ ունեցող բնակչությամբ։ Իրենց տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները ևս ունեն տնտեսական ակտիվություն, բիզնես շահեր և ֆինանսական կարողություններ։
Տվյալ համատեքստում մուտքի վիզայի ռեժիմի ազատականացման ժամկետի երկարաձգումը կնպաստի ՀՀ ներդրումային գրավչության բարձրացմանը՝ այս խմբից ավելի շատ ներդրողների, գործարարների և գործնական այցերի խրախուսմամբ։ Բացի այդ, մուտքի վիզայի ազատականացման ժամկետը կարող է խթանել զբոսաշրջային հոսքերի ավելացումը, ինչն իր հերթին կհանդիսանա լրացուցիչ խթան տեղական տնտեսության համար՝ հատկապես զբոսաշրջային, հյուրանոցային, սպասարկման և ռեստորանային ոլորտներում։
Նմանատիպ հոդվածներ
Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը
Երևանի ավագանու նիստում ընդունվեց որոշում, ըստ որի մայրաքաղաքի Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը։Նախա...
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Օրենքն ուժի մեջ կմտնի...