Քաղաքացիների քվեները կեղծված են․ Արման Թաթոյան
Մենք համոզված ենք, որ «Միասնության թևերի» օգտին քաղաքացիների քվեները կեղծված են, այս մասին գրել է «Միասնության թևեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանը։
«Համոզված ենք, որ իշխանական կուսակցությունն իրականում չի ստացել այն աջակցությունը, որ ինքն իրեն վերագրում է պաշտոնական արդյունքներով։ Հետևաբար, մենք կտրականապես մերժում ենք ընտրությունների հայտարարված արդյունքները և համարում ենք ապօրինի, որոնք չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների իրական կամքը։
Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց: Քննարկում ենք ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցը:
Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ։ Մենք չենք պատրաստվում լռել։ Չենք պատրաստվում հրաժարվել մեր պատասխանատվությունից։ Մեր պայքարը շարունակվում է՝ իրավական, քաղաքական և հանրային բոլոր հնարավոր հարթակներում»,- նշել է Թաթոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Դանիել Իոաննիսյանի ուշագրավ հայտարարությունը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել է․«Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելու...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային խուզարկություն Armat Media-ում․ առգրավվել է լրագրողի հեռախոսը․ եթերը խափանվել է
Քննչական կոմիտեից հաստատել են 24News-ի տեղեկությունը, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում «Armat Media» լրատվ...