ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային խուզարկություն Armat Media-ում․ առգրավվել է լրագրողի հեռախոսը․ եթերը խափանվել է
Քննչական կոմիտեից հաստատել են 24News-ի տեղեկությունը, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում «Armat Media» լրատվական գործակալությունում:
«Քրեական վարույթի շրջանակում «Armat Media»-ի խմբագրությունում կատարվում է խուզարկություն»,- այս մասին մեզ հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ գրել էինք, որ 24News-ի տեղեկությունների համաձայն, քննչականը առգրավվել էլ է անգամ լրագրող Աղավնի Սուքիասյանի հեռախոսը, որը եթեր վարելիս է եղել, խաթարվել է նկարահանման ընթացքը:
Քիչ առաջ լրատվական կայքի խմբագիր Նելլի Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «այն ինչ կատարվում է այս պահին «Armat Media»-ի խմբագրությունում պարզապես անթույլատրելի է, ազատ խոսքի դեմ արշավ է սա»:
Այս գրառումից հետո մեր գործընկերներից և ոչ մեկի հետ կապ հաստատել չի հաջողվում:
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...