Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտարարություններին։ Նա ընդգծել է, որ պաշտոնական Մոսկվայի կողմից գործադրվող ճնշումներն ու սպառնալիքները չեն սահմանափակվում միայն մեկ երկրով և ուղղված են տարածաշրջանի բոլոր հարևանների դեմ։ Ըստ Զելենսկիի՝ Ռուսաստանն այժմ ավելի բացահայտ է խոսում իր հավակնությունների մասին, քան նախկինում։
Ուկրաինայի ղեկավարը շեշտել է, որ ցանկացած անկախ պետության հարևանությամբ ապրող ժողովուրդ ինքնուրույն է կայացնում իր արտաքին քաղաքական ընտրությունը։ Նրա ձևակերպմամբ՝ Հայաստանի վերաբերյալ Մոսկվայից հնչող ուղերձները ազդանշան են Ռուսաստանի բոլոր սահմանակից երկրների համար, ինչը պահանջում է անվտանգային համակարգերի վերանայում և տնտեսական կապերի առավել դիվերսիֆիկացում։
Որպես դիմակայության միջոց՝ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել պետություններին զարգացնել սեփական պաշտպանական արտադրությունն ու ամրապնդել քաղաքական գործընկերությունը։ Դա, ըստ նրա, թույլ կտա խուսափել տնտեսական ու քաղաքական կախվածություններից, որոնք Ռուսաստանի կողմից կարող են օգտագործվել որպես շանտաժի գործիքներ։
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զուգահեռներ էր անցկացրել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և Եվրոպական միությանն ու ՆԱՏՕ-ին մերձենալու Հայաստանի ձգտումների միջև։ Դրանից հետո ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ երկրները Երևանին կոչ էին արել հստակեցնել աշխարհաքաղաքական վեկտորը, իսկ արդեն մայիսի 30-ին Ռուսաստանը խորհրդակցությունների նպատակով Մոսկվա էր կանչել Հայաստանում իր դեսպանին։ Այս ամենը տեղի է ունենում Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
Նմանատիպ հոդվածներ
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով նույն...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...