Դանիել Իոաննիսյանի ուշագրավ հայտարարությունը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել է․
«Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելու արժանահավատ ահազանգ։
Հաշվարկն իրականացնող ընտրական հանձնաժողովների անդամների հալալ կեսը (8–ից 4–ը) ընդդիմությունից է նշանակված։ Բոլոր տեղամասերում եղել են հիմնական ընդդիմադիր ուժերի վստահված անձինք։ Համարյա բոլոր տեղամասերում եղել են դիտորդներ կամ լրագրողներ։ Տեղամասերի տեսախցիկների մոտ 98 տոկոսը նորմալ աշխատել են։
Որևէ տեղամասից չկա գոնե մեկ վստահված անձ, դիտորդ, հանձնաժողովի անդամ, ով քվեարկության արդյունքների կեղծման մասին հասցեական ահազանգ կտա։ Չկա։ Չկա նաև նման բանի մասին վկայող որևէ տեսանյութ։ Չկա։
Այս ընտրությունների մասին շատ բան կարելի է ասել։ Բայց գեթ մեկ քվե չի կեղծվել։
Հ․Գ․ Կարող են լինել դեպքեր, որ հանձնաժողովը խնդրահարույց կերպով է անվավերություն որոշել, կարող են լինել տեխնիկական վրիպակներով համակարգ մուտքագրված արձանագրություններ։ Այդ ամենը առաջիկա օրերին կպարզվի ու կշտկվի։ Հենց այդ շտկումների համար է նախնական ու վերջնական արդյունքների տարբերությունը։
Եթե որևէ ուժ համարում է, որ որևէ տեղամասում հաշվարկի ժամանակ խախտում է եղել, առաջարկում եմ դիտել այդ տեղամասի հաշվարկի ամբողջական տեսագրությունն ու դիմել վերահաշվարկի»,- հայտարարել է «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային խուզարկություն Armat Media-ում․ առգրավվել է լրագրողի հեռախոսը․ եթերը խափանվել է
Քննչական կոմիտեից հաստատել են 24News-ի տեղեկությունը, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում «Armat Media» լրատվ...
Հրատապ հայտարարություն՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում հավելյալ մարդ են գրանցել։ Վաղ առավոտից նաև այլ բնակիչներից են բո...