ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես հիմա հետ կգամ լրիվ այլ փորձով. Քոչարյանը՝ նախկին սխալների մասին
Ես ազգային ազատագրական պայքարից եմ մտել քաղաքականության մեջ, ըստ էության միանգամից զբաղեցնելով բարձր պաշտոն Արցախում և Հայաստանում։ Այս մասին, այսօր՝ հունիսի 5–ին, հայտարարեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ ունի ասելու իրեն չընտրող քաղաքացիներին։
«Սա, ենթադրում եմ՝ նաև որոշակի աշխատանքի ոճ էր հաղորդել ինձ, որը եղել է ավելի շատ մենեջերական, կառավարման, հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ Ես տեսել եմ նաև քաղաքական կյանքը մյուս կողմից՝ լինելով արմատական ընդդիմադիր, առերեսվելով անարդարության հետ, և երբ այդ անարդարությունը իշխանության կողմից է գալիս, թե ինչ կարգի զգացումներ է դա առաջացնում, և բանտ, և անհասկանալի մեղադրանքներ, հետապնդումներ, և ոչ միայն ինձ, այլ նաև իմ թիմակիցներին և իմ ընտանիքին։
Այդ ամենը ինձ ոչ թե չարացրել է, այլ ընդհակառակը, ավելի իմաստուն է դարձրել և այդ տեսանկյունից ես հիմա հետ կգամ լրիվ այլ փորձով։ Այս փորձը հետևյալի մեջ է, և իշխանական տեսանկյունից եմ դրան առնչվել, և ընդդիմադիր։ Առնչվել եմ իշխանությանը բնորոշ բոլոր բացասական կողմերին։ Այդ բացասական կողմերը «ֆուլ պակետով» կիրառվել է իմ նկատմամբ։ Ենթադրում եմ՝ այսպիսի փորձ ոչ ոք չունի նաև Հայաստանում։ Եվ այս փորձով լրիվ այլ պատկեր ենք ունենալու՝ արդյունավետություն գումարած նոր պատկերացումները քաղաքական պրոցեսների մասին»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ նման փորձ ունի նաև Նիկոլ Փաշինյանը, ով և եղել է ընդդիմադիր, և հիմա իշխանություն է, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը ազգային ազատագրական պայքարում չի եղել: Ենթադրում եմ, որ իսկական հայրենասիրության մասին պատկերացում չունի ընդհանրապես և համեմատություն ուղղակի ես չեմ ընդունում: Եվ երկրորդ, նա չար մարդ է իր տեսակով, ընդիմադիր չարացած կերպարով եկել է իշխանության և փորձում է այդ չարությունը թույնի պես տարածել բոլորի վրա։ Տարբերությունը երևի սրա մեջ է, նաև տեսակի մեջ է»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։ «Ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծառուկյանն իր կյանքում մի բան է ինքնուրույն արել. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զոլաքարում՝ քարոզարշավի ընթացքում, հայտարարել է, որ օրենքով սահմանված կարգով այդ մարդիկ երկար պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը պատասխանել է Լավրովին և Մեդվեդևին
Անդրադառնալով Մեդվեդևի հայտարարությանն ու պատասխանելով News-ի՝ ինչո՞ւ ենք հասել այս վիճակին, որ օտարերկրացի պաշտոնյան ար...