ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ–ն սահմանն անցնելուց հետո չի ներում. Քոչարյան
Մարտունիում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ ու համբերատար երկիր է, սակայն ունի սահման, որն անցնելուց հետո չի ներում։
Ռոբերտ Քոչարյանի պնդմամբ՝ երկիրը ներկայումս ներքաշվում է նոր արկածախնդրության մեջ, ինչի հետևանքով բացահայտ կերպով վատթարանում են հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ-ի հետ։ Նա ներկաներին հորդորել է մտածել այն բազմաթիվ մարդկանց մասին, ում ընտանեկան բարեկեցությունը կախված է հենց ՌԴ-ի հետ կապերից։ Վարչապետի թեկնածուն հարց է ուղղել քաղաքացիներին, թե ինչ քայլեր են ձեռնարկելու նրանք, եթե Ռուսաստանի համբերության բաժակը լցվի և վերջինս դիմի կտրուկ գործողությունների։
Նախկին նախագահը շեշտել է, որ Ռուսաստանի կողմից չներելու բազմաթիվ օրինակներ կան։ Ըստ նրա՝ վարվող քաղաքականությունը պետք է բացառի հարաբերությունների արհեստական սրումը աշխարհաքաղաքական կենտրոնների ու հզոր պետությունների հետ։ Քոչարյանը նախազգուշացրել է, որ մեծ ուժերի հակասությունների մեջ հայտնվելը կարող է հանգեցնել կորուստների, քանի որ առաջնորդի սխալների համար ստիպված է լինում վճարել ժողովուրդը։ Նա հավելել է, որ այս խնդրին սթափ մոտենալու համար ժամանակը խիստ սահմանափակ է։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե կարծում են, որ Արցախն իրենցը չէր, ապա դրա մեջ կա ճշմարտություն. Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մեկնաբանել է գործող իշխանության դիրքորոշումն ու վարած քաղաքականությ...