Քաղաքականություն Կարևոր

Հայտնի է` մայիսի 9-ին որ երկրների ղեկավարները կմեկնեն Մոսկվա

Ani S.
Հայտնի է` մայիսի 9-ին որ երկրների ղեկավարները կմեկնեն Մոսկվա

Կրեմլի մամուլի ծառայությունը ներկայացրել է Հաղթանակի օրվա տոնակատարությանը մասնակցելու նպատակով Մոսկվա այցելող օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների ցանկը։  Հաղթանակի օրվա միջոցառումներին ներկա կլինեն.


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն,
Լաոսի առաջնորդ Թոնգլուն Սիսուլիտը,
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն
Մալայզիայի գերագույն տիրակալ սուլթան Իբրահիմը։ 


Պատվիրակությունների կազմում են նաև Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան՝ տիկնոջ հետ, և Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը։ Բացի այդ, Սերբական Հանրապետությունից կժամանեն երեք ներկայացուցիչներ՝ նախագահ Սինիշա Կարանը, Ժողովրդական սկուպշչինայի նախագահ Նենադ Ստեվանդիչը և «Անկախ սոցիալ-դեմոկրատների միություն» կուսակցության ղեկավար Միլորադ Դոդիկը։
Ինչպես հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, օտարերկրյա գործիչներն իրենք են Մոսկվա այցելելու ցանկություն հայտնել։ 


«Այս տարի մենք հատուկ հրավերներ չենք ուղարկել, սակայն որոշ օտարերկրյա գործիչներ ցանկություն են հայտնել այցելել Մոսկվա այս հանդիսավոր օրերին և մեր ղեկավարության հետ միասին մասնակցել մայիսի 9-ի համապատասխան միջոցառումներին»,- նշել է նա լրագրողներին։


Հիշեցնենք, որ 2025 թվականի հոբելյանական Հաղթանակի շքերթին մասնակցել էին մոտ երեք տասնյակ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Վիետնամի Կոմկուսի գլխավոր քարտուղար Տո Լամը և Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250