Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկնարկեց ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը
Ani S.
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը:
Գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանել եվրոպական մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ ու կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Առաջին անգամ գագաթնաժողովին որպես հյուր հրավիրվել է ոչ եվրոպական երկրի ղեկավար՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն անցկացվում է Երևանում «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» թեմայով։
Գագաթնաժողովի մեկնարկը տրվեց գեղեցիկ բացման արարողությամբ` պարահին և երաժշտական համարներով:
Պաշտոնական բացման արարողությունից հետո մեկնարկել է պլենար նիստը։