ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հայտնում է Ynet-ը:
Սպիտակ տունն արդեն տեղեկացրել է իսրայելական կողմին Իրանի հետ զինադադարի ժամկետի երկարաձգման մասին։
Ըստ Ynet-ի աղբյուրների՝ նախագահ Դոնալդ Թրամփն այս որոշման մասին հայտարարել է ապրիլի 21-ին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պաշտոնական Թեհրանն անտեսել է Պակիստանում նախատեսված բանակցությունները և որևէ կերպ չի արձագանքել ամերիկյան կողմի պահանջներին։
Նշենք, որ Սպիտակ տունը հրապարակավ չի մատնանշել վերջնաժամկետի հստակ օրը, նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթ նշել է, որ Թրամփը կոնկրետ ժամկետներ չի սահմանել։ Ըստ նրա՝ նախագահը պահպանում է կրակի դադարեցման ռեժիմը՝ «վեհանձնորեն որոշակի ճկունություն առաջարկելով մի վարչակարգի, որը լիովին ջախջախված է»։
Ներկայում Վաշինգտոնն ակնկալում է Իրանի արձագանքը ԱՄՆ առաջարկներին։
Լևիթի խոսքով՝ Թեհրանում նկատելի է լուրջ ներքին պառակտում, մինչդեռ ԱՄՆ նախագահը ցանկանում է ստանալ միասնական պատասխան։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Կբացատրե՞ս՝ ո՞նց էիր պատրաստվում Դոգի հետ կոալիցիա կազմեիր. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառումների շարքը: «Տկզա՛ր, քաղաքապե...
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում է
Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարան...