Եվրախորհրդարանն ու ԵԽԽՎ-ն թիրախավորում են Ադրբեջանը. Ալիև
ԵՔՀ գագաթնաժողովի լիագումար նիստում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Եվրոպական խորհրդարանն ու ԵԽԽՎ-ն թիրախավորում են Ադրբեջանը՝ տարածելով սուտ և զրպարտանք։
ԵՔՀ գագաթնաժողովի ընթացքում Իլհամ Ալիևը երախտագիտություն է հայտնել Եվրահանձնաժողովին Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում ունեցած դիրքորոշման համար, սակայն քննադատել է Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը Եվրոխորհրդի անդամ է 2001 թվականից, և իրենց պատվիրակությունը մինչև 2024-ի հունվարը որևէ սահմանափակման չի ենթարկվել։
Անդրադառնալով Եվրախորհրդարանին՝ Ալիևը նշել է, որ 2021-ի մայիսից մինչև 2026-ի ապրիլի 30-ը կառույցն ընդունել է Ադրբեջանի մասին ստահոդ և վիրավորական 14 բանաձև։ Նա շեշտել է, որ վերջին բանաձևն ընդունվել է գագաթնաժողովից ընդամենը չորս օր առաջ։ Ըստ նրա՝ Եվրախորհրդարանը սեփական խնդիրներին անդրադառնալու փոխարեն զրպարտում է Ադրբեջանին տարածքային ամբողջականության պաշտպանության և պատերազմական հանցագործներին արդարության առջև կանգնեցնելու համար։
Ադրբեջանի նախագահը տեղեկացրել է, որ մայիսի 1-ին երկրի խորհրդարանը պաշտոնապես որոշել է կասեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ոլորտներում, դադարեցնել մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական փոխգործակցության կոմիտեում և նախաձեռնել «Եվրանեսթ» վեհաժողովից դուրս գալու ընթացակարգ։ «Ես պարզապես որոշել էի գործընկերներիս իրազեկել այս ուղղությամբ տեղի ունեցողի մասին, որպեսզի ապատեղեկատվություն և մանիպուլյացիաներ չլինեն»,- եզրափակել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հ...