ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չնայած խաթարման ջանքերին` Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին. Ալիև
«Մենք ավելի քան 9 ամիս խաղաղ ապրում ենք և սովորում ենք ապրել խաղաղության մեջ»,- ԵՔՀ գագաթնաժողովի լիագումար նիստում իր ելույթում նշեց Ադրբեջանի նախագահ Ալիևը, ով տեսակապով էր միացել գագաթնաժողովին։
«Ադրբեջանը միակողմանիորեն հանեց բոլոր տարանցման սահմանափակումները, որոնք դրված էին դեռ 90-ականների սկզբից։ Այդ պահից ի վեր մի քանի հազար տոննա բեռ հասել է Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանը էլ ավելի առաջ գնալով սկսել է մատակարարել մեր նավթամթերքը, մասնավորապես բենզինը և դիզելը, առաջին անգամ դեպի Հայաստան՝ համապատասխանաբար ստեղծելով հենք մեր առևտրային հարաբերությունների համար»,- նշել է Ալիևը։
Ավարտելով իր ելութը Ալիևը շնորհակալություն հայտնել և շնորհավորել վարչապետ Փաշինյանին Հայաստանում ԵՔՀ գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ և նշեց. «Չնայած բոլոր այն մարդկանց ջանքերին, ովքեր փորձում են խաթարել այս գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին, և իմ հայ գործընկերոջ ելույթը շատ հստակ դա ընդգծեց»:
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հ...