Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոց է կառուցվելու․ Փաշինյանը մասնակցել է հիմնարկեքի արարողությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում ներկա է գտնվել հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:
Մարզադպրոցը կառուցվում է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։ Նախագծի ներկայացումից հետո վարչապետ Փաշինյանը և Մալխաս և Ռոման Ամոյանները ստորագրել են սերունդներին ուղղված ուղերձ, որը տեղադրվել է մարզադպրոցի հիմքերում։
Վարչապետը շնորհավորել է ներկաներին մարզադպրոցի հիմնարկեքի առիթով և հույս հայտնել, որ այն շահագործման կհանձնվի սահմանված ժամկետում: Նիկոլ Փաշինյանը, դիմելով Մալխաս և Ռոման Ամոյաններին, նշել է, որ այս ամենը Հայաստանի Հանրապետության հարգանքի տուրքն է իրենց մարզական վաստակին և ծառայություններին:
Շենքը բաղկացած է երկու մասից՝ մոտ 100 հանդիսատեսի համար նստատեղերով դահլիճ և երկհարկանի սպասարկող հատված։ Առաջին հարկում տեղակայված են լինելու նախամուտք, հանդերձարաններ, լողավազան, շոգեբաղնիք, բժշկի և մարզիչի սենյակներ, սանհանգույցներ, պահեստ։ Երկրորդ հարկում նախատեսվել են ֆիզիկական պատրաստվածության և մարզասարքերի դահլիճ ու վարչական սենյակներ։
Մարզադպրոցն ունենալու է նկուղ, որտեղ կարող են անցկացվել սեղանի թենիսի մարզումներ։
Կառույցն ունենալու է հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղաշարժն ապահովող թեքահարթակներ և վերելակ։ Տարածքում առկա մանկապարտեզի անավարտ կառույցն ապամոնտաժվելու է։ Մարզադպրոցի շենքից բացի տեղակայվելու են կոյուղաջրերի մաքրման կայան և ﬔքենաների կայանատեղի։
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
168.am-ի տեղեկություններով` որդու նահատակությունից 10 տարի անց 52 տարեկան հասակում մահացել է Ապրիլյան քառօրյա պատերազմի...
Կգործարկվի սնանկության նոր էլեկտրոնային համակարգ
Ապրիլի 27-ից Արդարադատության նախարարությունը կգործարկի սնանկության նոր էլեկտրոնային համակարգը և այդ պահից սկսած՝ դատարան...
Դատարանը մերժել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին կալանավորելու միջնորդությունը
«Երկու օր առաջ հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում չխուլլիգանությո...
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով Հակակոռուպցիոն առաջին ատյան...
