Կգործարկվի սնանկության նոր էլեկտրոնային համակարգ
Ապրիլի 27-ից Արդարադատության նախարարությունը կգործարկի սնանկության նոր էլեկտրոնային համակարգը և այդ պահից սկսած՝ դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը (դիմում, պահանջ, առարկություն, դիրքորոշում, միջնորդություն, հայցադիմում, բողոք և այլն) պետք է կազմվեն և ներկայացվեն համակարգի միջոցով՝ համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան (բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն նյութական եղանակով) հետևյալ սուբյեկտների կողմից՝
-իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, նոտարները և արտոնագրված հաշտարարները.
-ֆիզիկական անձինք, ովքեր սնանկության գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ էլեկտրոնային համակարգի միջոցով կատարել են որևէ գործողություն կամ սնանկության գործով կառավարչին ուղղված դիմումի հիման վրա գրանցվել են էլեկտրոնային համակարգում և հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չեն պահել էլեկտրոնային համակարգից օգտվելու անհնարինության մասին:
Նախարարությունը հիշեցնում է` Բարձրագույն դատական խորհուրդը ս․ թ․ ապրիլի 16-ին հրապարակել է հայտարարություն՝ սնանկության էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը մերժել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին կալանավորելու միջնորդությունը
«Երկու օր առաջ հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում չխուլլիգանությո...
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով Հակակոռուպցիոն առաջին ատյան...
Երևանում կթափվի ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ
Եղանակի կանխատեսման թվային մոդելների համաձայն այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվի ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ: Այս...
Ամառը երկարել է մեկ ամսով. Լևոն Ազիզյան
Ամառը երկարել է մեկ ամսով․ գիտնականները արձանագրել են կլիմայական փոփոխությունների արագացում: Այս մասին գրել է «Հիդրոօդեր...