Քաղաքականություն

Պուտինը` համացանցի լայնամասշտաբ անջատումների մասին

Ani S.
Պուտինը` համացանցի լայնամասշտաբ անջատումների մասին

Վլադիմիր Պուտինը կողմ է արտահայտվել ահաբեկչական սպառնալիքների դեպքում համացանցի աշխատանքի սահմանափակմանը՝ առաջնահերթություն համարելով մարդկանց անվտանգությունը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ահաբեկչությունների կանխմանն ուղղված սահմանափակումների մասին լայն իրազեկումը կարող է վնասել օպերատիվ գործունեությանը։ «Հանցագործներն էլ են չէ՞ ամեն ինչ լսում, ամեն ինչ տեսնում։ Եթե նրանց որևէ տեղեկություն հասնի, ապա նրանք կշտկեն իրենց վարքագիծը և հանցավոր ծրագրերը»,- ընդգծել է երկրի ղեկավարը։

Միևնույն ժամանակ, Պուտինը պարզաբանել է, որ օպերատիվ ծառայությունների աշխատանքի արդյունքներով անհրաժեշտ է քաղաքացիներին տեղեկացնել կատարվածի մասին։ Ըստ նախագահի՝ լավագույն լուծումը գտնելու համար պետք է համագործակցություն հաստատել իրավապահ մարմինների և քաղաքացիական իշխանության կառույցների միջև։ Նա հույս է հայտնել, որ իրավապահներն իրենց աշխատանքում կցուցաբերեն պրոֆեսիոնալիզմ ու հնարամտություն՝ հաշվի առնելով քաղաքացիների շահերը։

Պուտինի խոսքով՝ պետք է մշակվի կենսապահովման ծառայությունների անխափան գործունեության մեխանիզմ։ Նա հիշեցրել է, որ արտակարգ ծառայություններին զանգահարելու հնարավորությունը պահպանվում է նույնիսկ զրոյական հաշվեկշռի դեպքում, և հավելել, որ այս մոտեցումը պետք է տարածվի նաև բջջային համացանցով հասանելի ծառայությունների վրա։ Մասնավորապես, Պետական ծառայությունների պորտալը, վճարային համակարգերն ու բժշկի գրանցման ծառայությունները պետք է գործեն անգամ բազային սահմանափակումների ժամանակ։

Ռուսաստանի տարածաշրջաններում համացանցի լայնամասշտաբ անջատումներ են լինում անօդաչու թռչող սարքերի վտանգի պայմաններում։ Որոշ մարզպետներ նախապես զգուշացնում են բնակիչներին հնարավոր խափանումների մասին։ Նման դեպքերում հասանելի են մնում Թվային զարգացման նախարարության «սպիտակ ցուցակում» ներառված ավելի քան 500 հարթակներ, այդ թվում՝ բանկային հավելվածներ, մարկետփլեյսեր և որոշ լրատվամիջոցներ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250