Կբացատրե՞ս՝ ո՞նց էիր պատրաստվում Դոգի հետ կոալիցիա կազմեիր. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառումների շարքը:
«Տկզա՛ր, քաղաքապետ ասիր` հիշեցի, չէ-չէ՝ էն ծամածռություններով ներկայացումը չէ, որ երեկոյան 20.000 դրամով մարդկանց վրա մեր անունը տալով տոմս էիր ծախում, իսկ առավոտները ձեռի հետ իբր 50 դրամ տրանսպորտի գնի պայքար տանում: Էն, որ եկար Գառնի Արտաչոկի հետ, որ ասես, որ դու էլ ես ուզում քաղաքապետ դառնաս: Որ ասեցի տենց ո՞նց կլինի, ասեցիր խի՞ չի լինում, որ երկու ընկեր մի աղջկա են սիրահարվում: Չէի հավատում, որ այդ աստիճանի սրիկայություն կա քո մեջ, որ քո համար ընկերոջ սիրելիին կարելի է սիրահարվել, իսկ քաղաքապետի աթոռն էլ սեր է քո համար: Հիմա նստել ես սուտ-սուտ ծիծաղում ու ասում, որ իբր մենք ենք աթոռի մեռած:
Որտեղ նստում ես՝ իմ գեղձերից ես խոսում, հիմա կբացատրե՞ս՝ դու ո՞նց էիր պատրաստվում Դոգի հետ կոալիցիա կազմեիր, ով ամենավերջին ձևով բոլորի ընտանիքները, կանանց, նույնիսկ անցավորներին ինչ ասես ասում էր, մարդկանց տուն ու ընտանիք մտնում, հիմա դա հեչ՝ իմ գեղձերը մե՞ջ։ Որովհետև ինքը կարող էր քվեարկել ու դու նորից ունենայիր ԱԹՈ՞Ռ. ի՞նչ գին ունի քո պարկեշտությունը։
Հաա, ճիշտ է` մոռացել էի, երբ երկու ընկեր սիրահարվում են նույն աղջկան (աթոռին), կարելի է բոլոր սկզբունքների վրայով անցնել, չէ՞:
Բայց դե մարդու համար՝ ով.
1) Նորածինը ձեռքը առողջական սրտի խնդրով , փողերի մեջ ծփալով, կարա տուն խլի, ի՞նչ սպասեմ,
2) Ընկերների վրա փող աշխատող և ֆեյքերով քֆուր տվող, հետևից խոսացող, իսկ դեմքին ժպտացողից ի՞նչ սպասեմ,
3) Մարդուց, ով չունևորներին ուտելիք բաժանելու պատրվակի տակ փող է աշխատում. ի՞նչ սպասեմ,
4) Մարդուն, ով իր ընկերների հետ նենց է իրեն պահել, որ նախընտրում են ոչ միայն գործ չունենան, այլ նաև անունը լսելիս ուղղակի հեռանում են, ի՞նչ սպասեմ,
5) Մարդուն, ով կարող է աթոռի համար իր սկզբունքները դավաճանել ու մտնել Դոգի նմանի տակ, ես ի՞նչ սպասեմ:
6)
7) ....
էս հարցերի պատասխանը դու տալու ես ոչ թե ինձ, այլ լրագրողներին: Քեզ հարցնելու են, շարունակիր ձև անել, որ չես տեսնում սա, բայց չես խուսափելու. բոլորը կարդում են՝ քո կողքինները, լրագրողները, նախկին ընկերներդ, դու:
Քեզ ասել եմ՝ սա չի դադարելու, կարող ես զանգել՝ քննարկենք, նույնիսկ կհանդիպեմ հետդ ոչ հրապարակային, կամ էլ սպասես՝ ընտրությունները ավարտվեն, էս բագաժը հավաքած թռնես տուն՝ Պրահա կամ Վիեննա:
Բայց ճիշտը, որ զանգես»,- գրել է Սիմոնյանը: