ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ն իրանական բեռնատար նավ է ռմբակոծել
Արաբական ծովում գործող ԱՄՆ ուժերը ապրիլի 19-ին ծովային շրջափակման ապահովման միջոցներ են կիրառել իրանական բեռնատար նավի նկատմամբ, որն ուղևորվում էր իրանական նավահանգիստ, հայտնել են ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունում:
Նշվում է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի ականակիրը կանգնեցրել է Touska նավը Արաբական ծովի հյուսիսային մասում: Ամերիկյան ուժերը բազմիցս զգուշացրել են նավին շրջափակման խախտման մասին:
Այն բանից հետո, երբ Touska-ի անձնակազմը վեց ժամ շարունակ անտեսել է զգուշացումները, ռազմածովային նավը հրամայել է շարքից հանել է նավը՝ արձակելով մի քանի արկ 127 մմ-անոց MK 45 հրանոթից: Ավելի ուշ նավը վերցվել է ԱՄՆ ծովային հետևակի հսկողության տակ:
Շրջափակման ներդրման պահից ի վեր ԱՄՆ-ն վերաուղղորդել է 25 առևտրային նավ՝ ստիպելով նրանց հետ շրջվել կամ վերադառնալ իրանական նավահանգիստ, ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում է
Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարան...
ՌԴ-ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել
Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված ավիաաղետի հետևանքնե...