ՌԴ-ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել
Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված ավիաաղետի հետևանքների կարգավորման հետ։
2026 թվականի ապրիլի 15-ին Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների տարածած փաստաթղթի համաձայն՝ կողմերը համաձայնության են եկել «ԱԶԱԼ» ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռի կործանման հետևանքների վերացման շուրջ։
Միջադեպը տեղի էր ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաուի մոտակայքում՝ Ռուսաստանի օդային տարածքում, ՀՕՊ համակարգի ոչ դիտավորյալ գործողության պատճառով։
Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ երկու պետությունների նախագահների՝ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած հանդիպման պայմանավորվածությունների շրջանակում կարգավորվել է նաև փոխհատուցումների վճարման հարցը։
Ընդգծվում է, որ իրականացված քայլերը վկայում են դաշնակցային փոխգործակցության ոլորտում երկկողմ համագործակցությունը զարգացնելու ձգտման մասին։ Կողմերը վստահություն են հայտնել, որ փոխադարձ հարգանքի ու շահերի հաշվառման վրա հիմնված ռուս-ադրբեջանական հարաբերությունները կնպաստեն բարիդրացիության ամրապնդմանը՝ ի շահ երկու ժողովուրդների։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Հավաքվեք, տեսնենք` ովքերով եք ընտրակեղծարարություն խրախուսում. Արայիկ Հարությունյան
«Սաղաթելյան Իշխանն ասում է՝ եկեք միասնական հանրահավաք անենք այս իշխանությունների դեմ, որոնք իրենց բռնում են ընտրակաշառք...
Ուգանդայի ԶՈւ հրամանատարի արտառոց պահանջը` Թուրքիայից
Ուգանդայի զինված ուժերի հրամանատար և երկրի նախագահի որդի Մուհուզի Կայնեուգաբան հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ...
Իսրայելը սահմանափակել է ավիահարվածները Լիբանանի ուղղությամբ
Իսրայելը, ԱՄՆ-ի ճնշման ներքո, սահմանափակել է իր ռազմաօդային ուժերի գործողությունները Լիբանանի տարածքում: Այս որոշումը կա...