Ալեն Սիմոնյանը դիմել է դատարան՝ պահանջելով Միքայել Մարգարյանից ներողություն խնդրել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է դատարան՝ պահանջելով Միքայել Մարգարյանից ներողություն խնդրել և վիրավորանքի համար վճարել 1 դրամ։ Գործը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Անի Աթանեսյանին։ Այս մասին Auroranews-ը տեղեկանում է «Դատալեքս»-ից
«Պատասխանող Միքայել Յուրիի Մարգարյանին պարտավորեցնել Հայցվոր Ալեն Սիմոնյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել, հետևյալ ձև.տեղադրել հայտարարություն Ֆեյսբուք սոցիալական կայքի Պատասխանողի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով առնվազն տասնհինգ աշխատանքային օր ժամկետով կամ անհնարինության դեպքում առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում, և հայտարարության վերնագիրը շարադրել այսպես՝ «Ես՝ Միքայել Մարգարյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «26.03.2026թ.-ին իմ կիմ կողմից ՀՀ ազգային ժողովի մոտակայքում կատարվել են արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»: , 2. Պատասխանող՝ Միքայել Յուրիի Մարգարյանից հօգուտ Հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 1 (մեկ) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում։, 3․ Պատասխանող Միքայել Յուրիի Մարգարյանից հօգուտ Հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 506 000 (հինգ հարյուր վեց հազար) ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 000 (չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության գումար, 26 000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումար»,- գրված է «Դատալեքս»-ում