Ալիևի հայտարարությունը` Հայաստանի և Ադրբեջանի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ավելի քան 80,000 մարդ արդեն վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանի մասնակիցներին հասցեագրված ուղերձում նշել է, որ ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»՝ իրենց կյանքը վերակառուցելու և աշխատելու համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի ղեկավարն իր խոսքում անդրադարձել է «Մեծ վերադարձ» ծրագրի հաջող ընթացքին և օկուպացիայի շրջանում ավերված տարածքների վերականգնման լայնածավալ նախագծերին։
Ալիևի խոսքով՝ հանդիպումն անցնում է աշխարհաքաղաքական լարվածության և գլոբալ անորոշության պայմաններում, ինչը վկայում է միջազգային խաղաղության փխրունության մասին։ Նա շեշտել է Ադրբեջանի հավատարմությունը պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքներին՝ հիշեցնելով, որ երկիրը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունը։
Ըստ ուղերձի՝ Հայաստանի հետ մեկնարկած խաղաղության օրակարգն արդեն արդյունքներ է տալիս։ Բաքուն և Երևանը հաստատել են առևտրային կապեր, Ադրբեջանը պայմաններ է ստեղծել դեպի Հայաստան տարանցման համար, իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցերը նպաստում են վստահության ամրապնդմանը։
Միևնույն ժամանակ, Ալիևը մտահոգություն է հայտնել ականների սպառնալիքի վերաբերյալ։ Նա տեղեկացրել է, որ 2020 թվականի պատերազմի ավարտից հետո ականների պայթյունների հետևանքով ավելի քան 400 ադրբեջանցի խաղաղ բնակիչ է զոհվել կամ վիրավորվել։ Նախագահի պնդմամբ՝ այս խնդիրը պահանջում է լայն միջազգային համագործակցություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Օնիկ Գասպարյանի հայտարարությանը
44-օրյա պատերազմի օրերին ԶՈւ ԳՇ պետի պաշտոն զբաղեցրած Օնիկ Գասպարյանն առաջարկել է ԱԺ փակ ձևաչափի պայմաններում պատասխանել...
Շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ հիշյալ երեք ուժերից և ոչ մեկը չի հաղթահարելու խորհրդարան մտնե...