ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արման Ծառուկյանի տպավորիչ հաղթանակը` Յուրայ Ֆայբերի նկատմամբ
Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը ԱՄՆ-ում տեղի ունեցած RAF ըմբշամարտի լիգայի մրցաշարում Արման Ծառուկյանը հաղթել է Յուրա Ֆաբերին։
Միացյալ Նահանգներում կայացած RAF ըմբշամարտի լիգայի մրցաշարի շրջանակում ուժերն են չափել աշխարհի երկրորդ թեթևքաշային կարգի հավակնորդ Արման Ծառուկյանը և Յուրա Ֆաբերը։ Գրանցվել է Ծառուկյանի տպավորիչ հաղթանակը Յուրայ Ֆայբերի նկատմամբ։ Գոտեմարտի ընթացքում Ծառուկյանը մրցակցի հետ միասին դուրս է եկել մրցագորգի սահմաններից և ընկել հանդիսատեսի վրա։
Արման Ծառուկյանը շարունակում է իրագործել սեփական օրակարգը։ UFC-ում նրա գործերն այնքան էլ հարթ չեն ընթանում. նախորդ տարվա սկզբին Իսլամ Մախաչևի հետ տիտղոսային մենամարտը բաց թողնելուց հետո նա կորցրել էր կազմակերպության ղեկավարության հետաքրքրությունը, հազվադեպ էր մենամարտում և դուրս էր մնացել գոտու համար պայքարից։ Ծառուկյանը լուծումը գտել է այլ լիգաների ըմբշամարտի և ազատ ոճի ըմբշամարտի մրցումներին մասնակցելու մեջ։ Այդ կերպ Արմանը պահպանում է մարզավիճակը, գումար վաստակում և մնում մեդիա դաշտի ուշադրության կենտրոնում։
Նմանատիպ հոդվածներ
Արման Ծառուկյանը ռևանշում հաղթեց Ջորջիո Պուլասին
Մարտի 29-ի գիշերը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում «RAF 07» մրցաշարի շրջանակում UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման ե...
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Ծառուկյանի լիազորությունները
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով 2025թ. սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել ՀԱՕԿ նախկին նախագահ Գ...
Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը մարմնամարզության 2026 թվականի աշխարհի գավաթի խաղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆուտբոլի Իրանի հավաքականի բողոքի նոր ակցիան
Ֆուտբոլի Իրանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Կոստա Ռիկայի դեմ խաղից առաջ պարզել են պատերազմի հետևանքով զոհերի ու ավե...