Արման Ծառուկյանը ռևանշում հաղթեց Ջորջիո Պուլասին
Մարտի 29-ի գիշերը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում «RAF 07» մրցաշարի շրջանակում UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի և ամերիկացի ըմբիշ ու բլոգեր Ջորջիո Պուլասի ռևանշ-գոտեմարտն ավարտվել է հայ ըմբիշի վստահ հաղթանակով։
Ծառուկյանը վերահաստատել է իր առավելությունը՝ մրցակցին հաղթելով 9:3 հաշվով։ Այսպիսով, նա երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել ամերիկացի մարզիկի նկատմամբ։
Հիշեցնենք, որ նրանց առաջին մենամարտը տեղի էր ունեցել «RAF 6» մրցաշարի շրջանակում։ Այն ևս ավարտվել էր Ծառուկյանի հաղթանակով՝ 5:3 հաշվով։ Սակայն մենամարտի ավարտից հետո երկու կողմերի թիմերի ներկայացուցիչների միջև զանգվածային ծեծկռտուք էր սկսվել։
Նմանատիպ հոդվածներ
Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց Մուհամմադ Մոկաևին
Մարտի 11-ի լույս 12-ի գիշերը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում անցկացված Hype Brazil գրեփլինգի մրցաշարում տեղի է ունեցե...
Կկայանա Ծառուկյան–Պուլաս ռևանշը
RAF պրոմոուշենը պաշտոնապես հայտնել է UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանի և ամերիկացի Ջորջիո Պուլասի միջև ռևանշի կազմակերպմ...
Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը։ Առաջին անգամ ազգային ը...
Արման Ծառուկյանը դուրս է մնացել UFC 326 մրցաշարի վարկանիշային աղյուսակից
UFC 326 մրցաշարից հետո կազմակերպությունը թարմացրել է մարտիկների վարկանիշային աղյուսակները։ Գլխավոր մենամարտում Մաքս Հոլո...