Թրամփը կարող է նոր զիջումների գնալ Իրանի հարցում. Politico
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է գնալ նոր փոխզիջումների Իրանի հարցում, քանի որ ցանկանում է հակամարտության ավարտը, հայտնում է Politico հրատարակությունը՝ հղում անելով Պարսից ծոցի տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյային։
«Կարծում եմ՝ նա (Թրամփը - խմբ.) կգնա նոր փոխզիջումների... նա լուրջ է տրամադրված բանակցությունների հարցում և շատ է ցանկանում, որ սա ավարտվի, սակայն իրանցիները դեռ հրաժարվում են տալ այն, ինչ նրան անհրաժեշտ է՝ դեմքը պահպանելու և հակամարտությունից դուրս գալու համար»,- մեջբերում է հրատարակությունը աղբյուրի խոսքերը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ է դարձել ավելի քան երեք հազար մարդ։
Ապրիլի 8-ին Վաշինգտոնը և Թեհրանը հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվեցին անարդյունք։ Ընդ որում, մարտական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը։ Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում է
Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարան...
ՌԴ-ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել
Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված ավիաաղետի հետևանքնե...