ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես են Արման Ծառուկյանին ստիպում իջնել ինքնաթիռից
Համացանցում կադրեր են տարածվել, թե ինչպես են իրավապահները UFC մարտիկ Արման Ծառուկյանին ստիպում լքել ինքնաթիռը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները մոտենում օդանավում գտնվող մարտիկին և հորդորում նրան դուրս գալ։ Արման Ծառուկյանը, հետևելով իրավապահների ցուցումներին, վերցնում է իր իրերն ու հեռանում օդանավի սրահից։
Ավելի վաղ լրագրող Ադամ Զուբայրաևը X սոցիալական ցանցում հայտնել է, որ մարզիկին իջեցրել են ԱՄՆ ներքին չվերթ իրականացնող ինքնաթիռից։ Ապրիլի 19-ի գիշերը՝ Մոսկվայի ժամանակով, Ֆիլադելֆիայում նախատեսված է RAF 8 մրցաշարը, որտեղ Ծառուկյանի մրցակիցը լինելու է ամերիկացի Յուրայա Ֆեյբերը։
Զուբայրաևի փոխանցմամբ՝ Արման Ծառուկյանին և նրա երկու ընկերներին American Airlines-ի օդանավից հեռացնելու պատճառը թռիչքի ընթացքում հեռախոսի մեջ նայելն է եղել։
Նմանատիպ հոդվածներ
Հայ հարձակվողը` Անգլիայի Պրեմիեր լիգայո՞ւմ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշելուց հետո, «Սանդերլենդի» 18-ամյա հարձակվող Ֆինն Գերագուսյանը հայտնվ...
Ինչպես է Արման Ծառուկյանը «Ռոլս-Ռոյսից» գոռացել UFC-ի նախագահի վրա
UFC-ի նախագահ Դանա Ուայթն անդրադարձել է թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանի ակտիվությանն ու հանրային ճանաչելիությ...
Արման Ծառուկյանը ռևանշում հաղթեց Ջորջիո Պուլասին
Մարտի 29-ի գիշերը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում «RAF 07» մրցաշարի շրջանակում UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման ե...
Արման Ծառուկյանին իջեցրել են ինքնաթիռից
MMA մարտիկ Արման Ծառուկյանին իջեցրել են դեպի Ֆիլադելֆիա մեկնող օդանավից, որով նա պետք է մեկներ մասնակցելու Real American...