Հայ հարձակվողը` Անգլիայի Պրեմիեր լիգայո՞ւմ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշելուց հետո, «Սանդերլենդի» 18-ամյա հարձակվող Ֆինն Գերագուսյանը հայտնվել է Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող անգլիական ակումբի ուշադրության կենտրոնում: Թեև ֆուտբոլիստը դեռ հանդես չի եկել հիմնական կազմում, գլխավոր մարզիչ Ռեժիս Լե Բրին բարձր է գնահատել նրա հեռանկարները:
«Նա հիանալի հարմարվել է ակումբի մտածելակերպին: Այս լիգայում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ուժեղ պայքար մենապայքարներում և «երկրորդ հարկում». Ֆիննն այդ առումով բազմակողմանի զարգացած է: Չնայած երիտասարդ տարիքին՝ ինձ շատ է դուր գալիս նրա խաղաոճը», — նշել է Լե Բրին:
Գերագուսյանը Հայաստանի հավաքականի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրեց մարտի 29-ին՝ Բելառուսի դեմ ընկերական խաղում (փոխարինման դուրս գալով 64-րդ րոպեին):
Նմանատիպ հոդվածներ
«Բարսելոնան» հետաքրքրված է հայազգի ֆուտբոլիստով
Պաուլու Բարբոզան հաստատել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է հայազգի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով։ Պորտուգալացի գործակալ...
Արման Ծառուկյանը ռևանշում հաղթեց Ջորջիո Պուլասին
Մարտի 29-ի գիշերը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում «RAF 07» մրցաշարի շրջանակում UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆուտբոլի Իրանի հավաքականի բողոքի նոր ակցիան
Ֆուտբոլի Իրանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Կոստա Ռիկայի դեմ խաղից առաջ պարզել են պատերազմի հետևանքով զոհերի ու ավե...
Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց Մուհամմադ Մոկաևին
Մարտի 11-ի լույս 12-ի գիշերը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում անցկացված Hype Brazil գրեփլինգի մրցաշարում տեղի է ունեցե...