Նրանք համաձայնել են վերադարձնել հարստացված ուրանը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել Միացյալ Նահանգներին հանձնել հարստացված ուրանը։
Washington Post թերթը մեջբերում է նրա խոսքերը. «Իրանը չունի միջուկային զենք, և նրանք համաձայնել են դրան... Նրանք համաձայնել են մեզ վերադարձնել միջուկային փոշին, որը գտնվում է խորը գետնի տակ՝ B-2 ռմբակոծիչների օգնությամբ մեր հասցրած հարվածների պատճառով»։ Հրատարակությունը հստակեցնում է, որ «միջուկային փոշի» ասելով՝ Թրամփը նկատի ունի բարձր հարստացված ուրանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան երեք հազար մարդ։
Ապրիլի 8-ին կողմերը հայտարարել էին երկշաբաթյա հրադադարի մասին, սակայն դրան հաջորդած բանակցություններն Իսլամաբադում արդյունք չտվեցին։ Թեև մարտական գործողությունների վերսկսման մասին տեղեկություններ չկան, ԱՄՆ-ն ձեռնամուխ է եղել իրանական նավահանգիստների շրջափակմանը։ Միջնորդներն այժմ ջանքեր են գործադրում բանակցային նոր փուլ կազմակերպելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում է
Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարան...
ՌԴ-ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել
Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված ավիաաղետի հետևանքնե...