Ինչո՞ւ Հայաստանը ԱՄՆ-Իրան բանակցությունների հարթակ չդարձավ. Էդմոն Մարուքյան
«Ինչո՞ւ պետք է ԱՄՆ–Իրան բանակցությունները անցկացվեն Իսլամաբադում, այլ ոչ թե Երևանում, երբ Հայաստանը Խաղաղության խորհրդի անդամ է, իսկ իշխանական քարոզչության համաձայն՝ «Փաշինյանը Թրամփի հետ լավ է»»,- թելեգրամյան իր ալիքում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Բոլորի համար ակնհայտ էր, որ մինչև հրադադարի կնքումը Միացյալ Նահանգները երկխոսության եզրեր էին փնտրում, բայց ՀՀ իշխանությունները անտարբեր գտնվեցին։ Այնինչ ամեն օր կրկնում են, թե իբր տարածաշրջանում «խաղաղության խաչմերուկ» են կառուցում, բայց երբ այդ խաչմերուկը «այրում է», ոչ մի քայլ չեն ձեռնարկում իրավիճակը շտկելու համար։
Այն ֆոնին, երբ խոսվում է մեր երկրի «եվրաինտեգրման» մասին, որպես Իրանի հարևան և բարեկամ պետություն, ինչո՞ւ Հայաստանը բանակցային հարթակ տրամադրելու առաջարկով հանդես չեկավ։
Ինքնիշխանությունն այդպես է դրսևորվում՝ երբ պետությունն ամբիցիաներ ունի և փորձում է դրանք բավարարել, ոչ թե սպասում է, թե Ալիևը և Էրդողանը ինչ նոր պահանջներ կներկայացնեն՝ դրանք արագացված կարգով կյանքի կոչելու համար»,- գրել է Մարուքյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում է
Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարան...
ՌԴ-ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել
Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված ավիաաղետի հետևանքնե...