ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ նախագահը պարգևավճարներ է բաժանել Արցախի հայաթափումից հետո. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Կենտրոն հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Արցախի հայաթափումից 2 ամիս հետո, երբ ծանր հումանիտար վիճակ էր ԱԺ նախագահը պարգևավճարներ է բաժանել պատգամավորներին ու աշխատակազմին։
Նա պատմել է, որ իրենց ամբողջ թիմը այդ օրերին գիշեր-ցերեկ աշխատել են ծայրահեղ սթրեսային պայմաններում։ Նրա խոսքով՝ առավել ծանր էր տեսնել, որ Տաշիր հասնող ամեն 3-4-րդ մեքենայում ընտանիքները գալիս էին առանց հայրերի ու պապիկների՝ հաճախ բերելով միայն նրանց նկարները։ Կարապետյանը շեշտել է, որ դրանք իր կյանքի ամենածանր օրերն էին։
Խոսելով այդ օրերին իշխող ուժի գործողությունների մասին՝ Կարապետյանը համեմատություն է անցկացրել և ցույց տվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած հրամանագիրը։ Ըստ բանախոսի՝ մինչ իրենք զբաղված էին տեղահանվածների հարցերով, ԱԺ նախագահը 2023 թվականի արցախյան ագրեսիայից հետո պարգևավճարներ է բաժանել պատգամավորներին և խորհրդարանի աշխատակազմին։ Նա հավելել է, որ նույնիսկ երկու ամիս անց, երբ Հայաստանում 100 հազար անօթևան մարդ կար, պարգևատրումները շարունակվել են։
Ավելին` տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
ՌԴ-ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել
Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված ավիաաղետի հետևանքնե...
Հավաքվեք, տեսնենք` ովքերով եք ընտրակեղծարարություն խրախուսում. Արայիկ Հարությունյան
«Սաղաթելյան Իշխանն ասում է՝ եկեք միասնական հանրահավաք անենք այս իշխանությունների դեմ, որոնք իրենց բռնում են ընտրակաշառք...
Ուգանդայի ԶՈւ հրամանատարի արտառոց պահանջը` Թուրքիայից
Ուգանդայի զինված ուժերի հրամանատար և երկրի նախագահի որդի Մուհուզի Կայնեուգաբան հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ...