Հավաքվեք, տեսնենք` ովքերով եք ընտրակեղծարարություն խրախուսում. Արայիկ Հարությունյան
«Սաղաթելյան Իշխանն ասում է՝ եկեք միասնական հանրահավաք անենք այս իշխանությունների դեմ, որոնք իրենց բռնում են ընտրակաշառք բաժանելու համար: Այսինքն տողատակում կարդում ենք՝ եկեք ճնշենք, որ այլևս չբռնեն, և ընտրակեղծարարները հասնեն իրենց մուրազին»,- ֆեյսբուքյան իր էջում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Բայց լավ միտք է. հավաքվեք տեսնենք ովքերով եք ընտրակեղծարարություն խրախուսում: Չնայած ամեն ինչ պարզ է»,- գրել է Հարությունյանը:
Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը տեսաուղերձ էր հրապարակել` առաջարկելով ընդդիմությանը կազմակերպել համատեղ հանրահավաք` «ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների»:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Ուգանդայի ԶՈւ հրամանատարի արտառոց պահանջը` Թուրքիայից
Ուգանդայի զինված ուժերի հրամանատար և երկրի նախագահի որդի Մուհուզի Կայնեուգաբան հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ...
Իսրայելը սահմանափակել է ավիահարվածները Լիբանանի ուղղությամբ
Իսրայելը, ԱՄՆ-ի ճնշման ներքո, սահմանափակել է իր ռազմաօդային ուժերի գործողությունները Լիբանանի տարածքում: Այս որոշումը կա...
Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքում
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի երկարաձգման դեմ ներկայացված բողոքը։ «Ինչպ...