Ուգանդայի ԶՈւ հրամանատարի արտառոց պահանջը` Թուրքիայից
Ուգանդայի զինված ուժերի հրամանատար և երկրի նախագահի որդի Մուհուզի Կայնեուգաբան հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ՝ Անկարայից պահանջելով 1 միլիարդ դոլար և կին՝ ամուսնանալու նպատակով: Գեներալը նշել է, որ միայն այս պայմանների կատարման դեպքում է պատրաստ շարունակել համագործակցությունը Սոմալիում իրականացվող ռազմական գործողությունների շրջանակում:
Հայտարարության մեջ Կայնեուգաբան շեշտել է, որ պահանջները չբավարարելու դեպքում Ուգանդայի իշխանությունները կարող են դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները և փակել Կամպալայում գործող թուրքական դեսպանատունը: Այս քայլը դիտարկվում է որպես ուղիղ վերջնագիր Անկարային, որը տարածաշրջանում ռազմավարական շահեր ունի:
Հատկանշական է, որ սա Ուգանդայի նախագահի որդու առաջին աղմկահարույց հայտարարությունը չէ: Ավելի վաղ նա հրապարակավ խոստացել էր զինված աջակցություն ցուցաբերել Իսրայելին՝ վերջինիս անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգների դեպքում: Պաշտոնական Անկարան դեռևս չի արձագանքել գեներալի առաջադրած պայմաններին:
Նմանատիպ հոդվածներ
Վեդի համայնքից փողով միտինգ գնացածներին. Գարիկ Սարգսյան
«Քանի որ «պատմական օրը» մոտեցավ ավարտին, մի օգտակար խորհուրդ տամ Վեդի համայնքից փողով միտինգ գնացածներին»,- գրել է Վեդիի...
Արաղչին անվստահություն է հայտնել
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը Միացյալ Նահանգների հետ առաջիկա բանակցություններին մոտենում է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Իրանական պատվիրակության հուզիչ քայլը
Իրանի պաշտոնական պատվիրակությունը Պակիստան ժամանելիս ուշադրություն է գրավել ինքնաթիռի ներսում կազմակերպված խորհրդանշական...
Իրանը էական առաջարկ է ներկայացրել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Վաշինգտոնին ներկայացրել է «էական առաջարկ»՝ ուղղված առկա հակամարտության...