ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՂ քարտեզով ու դրոշով հանդես գալը հանգեցնելու է անխուսափելի պատերազմի. Փաշինյան
Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի քարտեզով ու դրոշով հանդես գալը հանգեցնելու է անխուսափելի պատերազմի։
«Այսօր վերաբանակցելու մասին խոսող ուժերը հանդես են գալիս Ղարաբաղը ու հարակից շրջանները պարունակող քարտեզներով ու դա խորհրդանշող դրոշներով, այս տրամաբանության զարգացումն անխուսափելի պատերազմն է։ Պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից՝ իրար հերթ չտալով, խոսում են խաղաղությունը վերաբանակցելու մասին՝ իբր այն ավելի լավը դարձնելու նկատառումներով, իսկ ո՞վ կարող է ապացուցել, որ այդ վերաբանակցման արդյունքում այդ փաստաթուղթը ավելի լավ է դառնալու:
Մյուս ուժերը հանդես են գալիս և պնդում, որ ՀՀ-ն չպետք է բավարարվի իր միջազգայնորեն ճանաչված 29,743 քառակուսի կիլոմետր տարածքով, այս տրամաբանության զարգացումը նույնպես անխուսափելիորեն բերելու է պատերազմի: Այստեղ բարձրագույն մաթեմատիկա չկա, այդ տրամաբանությունը տեսել ենք մեր պատմության նախորդ շրջանում»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Հունգարիայի նորընտիր վարչապետը Պուտինի հետ կապված հայտարարություն է արել
Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է Ռուսաստանի նախագահի հետ հնարավոր հեռախոսազրույցի պատրաստակամութ...
Իրանի նախագահը դատապարտել է Հռոմի պապին ուղղված վիրավորանքը
Մասուդ Փեզեշքիանը Իրանի ժողովրդի անունից անընդունելի է համարել Հռոմի պապի և Հիսուս մարգարեի հասցեին հնչած վիրավորանքները...