Հունգարիայի նորընտիր վարչապետը Պուտինի հետ կապված հայտարարություն է արել
Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է Ռուսաստանի նախագահի հետ հնարավոր հեռախոսազրույցի պատրաստակամության մասին, եթե նախաձեռնությունը լինի Կրեմլի կողմից։
Պետեր Մադյարը նշել է, որ ինքնուրույն չի նախախաձեռնի կապ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն ստացված զանգին պատասխանելու դեպքում ունի հստակ օրակարգ։ Ըստ քաղաքական գործչի՝ հնարավոր երկխոսության ժամանակ իր առանցքային ուղերձը լինելու է Ուկրաինայում ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչը։ Նա ընդգծել է, որ կհորդորի Կրեմլի ղեկավարին վերջ տալ պատերազմին և քայլեր ձեռնարկել խաղաղություն հաստատելու ուղղությամբ։
Այս հայտարարությունը հնչել է Հունգարիայի արտաքին քաղաքական կողմնորոշումների և ներքաղաքական զարգացումների շուրջ քննարկումների ֆոնին։ Ընդդիմադիր գործիչը շեշտել է, որ իր դիրքորոշման հիմքում տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունն է։ Մադյարը, լինելով Վիկտոր Օրբանի կառավարության հիմնական մրցակիցը, հաճախ է քննադատում իշխանությունների միջազգային մոտեցումները՝ միաժամանակ պահպանելով սեփական դիրքորոշումն աշխարհաքաղաքական զգայուն հարցերում։
Նմանատիպ հոդվածներ
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Հունգարիայի ընդդիմությունը սկսել է տոնել հաղթանակը ընտրություններում
Հունգարիայում ընթացող խորհրդարանական ընտրությունների քվեների 21,54%-ի մշակման արդյունքներով «Տիսա» ընդդիմադիր կուսակցութ...
Իրանի նախագահը դատապարտել է Հռոմի պապին ուղղված վիրավորանքը
Մասուդ Փեզեշքիանը Իրանի ժողովրդի անունից անընդունելի է համարել Հռոմի պապի և Հիսուս մարգարեի հասցեին հնչած վիրավորանքները...
Թուրքիայի հայտարարություններից հետո Թուրքիան դուռ է բացում. Նարեկ Կարապետյան
«Առաջինի լրատվականի» հարցազրուցավար Աննա Դանիելյանի հարցին, թե Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարությունները մեր ընտրական...