Ստոլտենբերգը կանխատեսել է ՆԱՏՕ-ի ապագային սպառնացող մարտահրավերները
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ կազմակերպության հավերժ լինելը բնական օրինաչափություն չէ։ Նա ընդգծել է, որ առաջիկա տասնամյակում դաշինքի պահպանվելը «քարի վրա գրված չէ»։ Այս մասին նա ասել է TV2 հեռուստաալիքի հետ զրույցում։
Ստոլտենբերգը վերհիշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին պաշտոնավարման ժամանակ սպառնացել էր դուրս գալ կառույցից, թեև այդ քայլին այդպես էլ չդիմեց։ Ըստ նախկին գլխավոր քարտուղարի՝ անհնար է հստակ կանխատեսել նման սցենարի իրականացման հավանականությունը, սակայն ամերիկյան առաջնորդի հայտարարություններին պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ։
«Բնության օրենք չէ, որ ՆԱՏՕ-ն գոյություն կունենա հավերժ։ Այն, որ ՆԱՏՕ-ն կգոյատևի առաջիկա տասը տարիները, քարի վրա գրված չէ», - նշել է նա։
Նախկին պաշտոնյան հավելել է, որ դաշնակից պետությունները պետք է կենտրոնանան սեփական քայլերի, այլ ոչ թե Թրամփի հռետորաբանության վրա։ Նա հորդորել է երկրներին ստանձնել ավելի մեծ պատասխանատվություն անվտանգության հարցերում և ավելացնել սպառազինությունը, եթե նպատակ ունեն պահպանել դաշնակցային կապերը Վաշինգտոնի հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման է են...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Հունգարիայի նորընտիր վարչապետը Պուտինի հետ կապված հայտարարություն է արել
Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է Ռուսաստանի նախագահի հետ հնարավոր հեռախոսազրույցի պատրաստակամութ...
Իրանի նախագահը դատապարտել է Հռոմի պապին ուղղված վիրավորանքը
Մասուդ Փեզեշքիանը Իրանի ժողովրդի անունից անընդունելի է համարել Հռոմի պապի և Հիսուս մարգարեի հասցեին հնչած վիրավորանքները...