Սրանք անառողջ հարաբերություններ են. Մարիա Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի միջև առկա կապերը բնորոշել է որպես տրավմատիկ և առաջարկել է նրանց կարդալ հոգեբույժ ու հոգեբան Զիգմունդ Ֆրեյդի գործերը։
«Ո՞րն է ֆենոմենը։ Նրանում, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները վճարում են ԱՄՆ-ին, որպեսզի վերջինս իրենց պաշտպանի՝ ճիշտ է, չասելով, թե ումից, բայց ակնարկելով արևելյան հարևանին՝ Ռուսաստանին... Բայց ընդ որում, հենց ԱՄՆ-ն է սպառնում, որ կխլի Գրենլանդիան։ Այդ դեպքում, կներեք, ումի՞ց պաշտպանել, եթե նրանք ներսում նման բաներով են զբաղված։ Ամենազարմանալին և մինչև հոգու խորքը ցնցողն այն է, որ բոլորից հավաքելով այդ 5%-ը, ԱՄՆ-ն նրանցից նեղացել է, քանի որ նրանք չեն աջակցել Հորմուզի նեղուցում։ Սրանք անառողջ հարաբերություններ են, հարաբերությունների ինչ-որ տրավմատիկ բնույթ։ Այստեղ նրանց Ֆրեյդն է պետք՝ պարզապես առանց այլընտրանքի։ Պետք է բացել գիրքը և կարդալ», - նշել է Զախարովան։