Փաշինյանի հայտարարաությունը` Ռուսասատնի հետ հարաբերությունների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերություններն այժմ գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա։
Խորհրդարանում կայացած հարցուպատասխանի ընթացքում կառավարության ղեկավարը հորդորել է դիտարկել Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա շփումների դինամիկան՝ համեմատելով նախորդ ժամանակահատվածների հանդիպումների, հեռախոսազրույցների և փոխադարձ այցերի հաճախականության հետ։
Ըստ վարչապետի՝ սադրիչ հայտարարություններ անողները նպատակ ունեն կաթվածահար անել ԵԱՏՄ-ն։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ և որոշումներ կայացնող հինգ երկրներից մեկը։ Փաշինյանը նշել է, որ սադրանքների դիմողները ցանկանում են կործանել ԵԱՏՄ-ն՝ որպես կազմակերպություն, և հավելել, որ ավելի լավ է կառույցը զերծ պահել նման գործողություններից։ «Ես ասում եմ՝ ՌԴ-ի հետ չենք վիճել և չենք վիճելու»,- ընդգծել է վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Հունգարիայի նորընտիր վարչապետը Պուտինի հետ կապված հայտարարություն է արել
Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է Ռուսաստանի նախագահի հետ հնարավոր հեռախոսազրույցի պատրաստակամութ...
Հունգարիայի ընդդիմությունը սկսել է տոնել հաղթանակը ընտրություններում
Հունգարիայում ընթացող խորհրդարանական ընտրությունների քվեների 21,54%-ի մշակման արդյունքներով «Տիսա» ընդդիմադիր կուսակցութ...