Լիբանանը բարձր է գնահատել Իսրայելի հետ առաջին բանակցությունները
ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադեն բարձր է գնահատել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Իսրայելի հետ առաջին բանակցությունները։ Նա հստակեցրել է, որ Վաշինգտոնում Իսրայելի դեսպան Յեխիել Լեյտերի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել դադարեցնել կրակը։
«Ես նաև հորդորել եմ գործնական քայլեր ձեռնարկել՝ մեղմելու սուր հումանիտար ճգնաժամը, որից երկիրը շարունակում է տառապել ընթացող հակամարտության հետևանքով»,- նշված է տիկին Համադեի մեկնաբանության մեջ, որը հրապարակել է Լիբանանի դեսպանատունը։
Յեխիել Լեյտերը հայտնել է, որ բանակցություններն անցել են այնքան հաջող, որքան դա հնարավոր էր։ «Այսօր մենք հայտնաբերեցինք, որ գտնվում ենք պատնեշի նույն կողմում։ Սա ամենադրականն է, որ մենք կարող էինք անել»,- հավելել է նա։
նշենք, որ դեսպանների հանդիպումը կայացել է ապրիլի 14-ին։ Դրան ներկա է եղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցությունները տեղի են ունեցել առաջին անգամ 1993 թվականից ի վեր։