Չինաստանը պահանջով դիմել է ԱՄՆ-ին
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հորդորում է վերականգնել բնականոն նավագնացությունը Հորմուզի նեղուցում և քննադատում է ԱՄՆ-ի կողմից իրականացվող շրջափակումը։
ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը հայտարարել է, որ Պեկինը պահանջում է վերականգնել բնականոն նավագնացությունը Հորմուզի նեղուցում։ Նա Միացյալ Նահանգների կողմից իրականացվող շրջափակումը որակել է որպես անպատասխանատու քայլ։
Ըստ դիվանագետի՝ այն իրավիճակում, երբ ներգրավված կողմերն արդեն եկել են ժամանակավոր հրադադարի համաձայնության, Վաշինգտոնի կողմից ռազմական ուժերի ավելացումն ու նպատակաուղղված շրջափակումը միայն կխորացնեն հակասությունները և կմեծացնեն լարվածությունը։
Ճեպազրույցի ընթացքում Գո Ցզյակունը շեշտել է, որ Չինաստանը հորդորում է բոլոր կողմերին խստորեն հետևել հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Նա նշել է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ խաղաղ բանակցությունների և երկխոսության վրա՝ նեղուցում նավագնացության բնականոն ընթացքը հնարավորինս արագ վերականգնելու նպատակով։ Չինացի դիվանագետը հավելել է, որ ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում վտանգավոր են և անպատասխանատու։
Նմանատիպ հոդվածներ
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Հունգարիայի նորընտիր վարչապետը Պուտինի հետ կապված հայտարարություն է արել
Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է Ռուսաստանի նախագահի հետ հնարավոր հեռախոսազրույցի պատրաստակամութ...
Իրանի նախագահը դատապարտել է Հռոմի պապին ուղղված վիրավորանքը
Մասուդ Փեզեշքիանը Իրանի ժողովրդի անունից անընդունելի է համարել Հռոմի պապի և Հիսուս մարգարեի հասցեին հնչած վիրավորանքները...
Հունգարիայի ընդդիմությունը սկսել է տոնել հաղթանակը ընտրություններում
Հունգարիայում ընթացող խորհրդարանական ընտրությունների քվեների 21,54%-ի մշակման արդյունքներով «Տիսա» ընդդիմադիր կուսակցութ...