Վատիկանի ներկայացուցիչը պատասխանել է Դոնալդ Թրամփի քննադատությանը
Սուրբ Աթոռի ներկայացուցիչ Անտոնիո Սպադարոն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հռոմի Լևոն XIV պապի նկատմամբ հնչած քննադատական խոսքերին։ Սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ Սպադարոն ընդգծել է, որ քաղաքական գործչի կողմից հոգևոր առաջնորդի թիրախավորումը փաստում է բարոյական հեղինակությունը սեփական նպատակներին ծառայեցնելու անհնարինության մասին։
Վատիկանի ներկայացուցչի համոզմամբ՝ Թրամփի որդեգրած դիրքորոշումը ոչ թե բովանդակային քննարկում է, այլ պապի խոսքի օրինականությունը կասկածի տակ դնելու փորձ։ Սպադարոն նշել է, որ Վատիկանի առաջնորդի պատգամները չեն հենվում ուժի, անվտանգության կամ բացառապես ազգային շահերի սկզբունքների վրա։ Հենց այս հանգամանքն էլ, ըստ նրա, դժվարություններ է հարուցում քաղաքական գործիչների համար, ովքեր ձգտում են վերահսկել այդ օրակարգը։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում հրապարակմամաբ քննադատության է ենթարկել Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Լեո XIV-ին։ Սպիտակ տան ղեկավարը դժգոհություն է հայտնել Պապի մոտեցումներից՝ նրան անվանելով «թույլ» հանցավորության դեմ պայքարում և անընդունելի համարելով նրա վարած արտաքին քաղաքական գիծը։
Նմանատիպ հոդվածներ
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Հունգարիայի ընդդիմությունը սկսել է տոնել հաղթանակը ընտրություններում
Հունգարիայում ընթացող խորհրդարանական ընտրությունների քվեների 21,54%-ի մշակման արդյունքներով «Տիսա» ընդդիմադիր կուսակցութ...
Թուրքիայի հայտարարություններից հետո Թուրքիան դուռ է բացում. Նարեկ Կարապետյան
«Առաջինի լրատվականի» հարցազրուցավար Աննա Դանիելյանի հարցին, թե Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարությունները մեր ընտրական...
Սեփական մեղքերն ուրիշների գրպանը գցել է. Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին
Որևէ երկիր Արցախի անկախությունը չէր ճանաչել, Արցախը ինքնորոշման ճանապարհին էր, «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ա...