Թուրքիայի հայտարարություններից հետո Թուրքիան դուռ է բացում. Նարեկ Կարապետյան
«Առաջինի լրատվականի» հարցազրուցավար Աննա Դանիելյանի հարցին, թե Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարությունները մեր ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ կամ Պուտինի հայտարարությունը ռուսամետ ուժերի մասնակցության ցանկության մասին արդյո՞ք արտաքին միջամտություն չէ մեր ներքին գործերին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հակադարձեց հարցով.
«Իսկ դուք, օրինակ, Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը մեր գլխավոր շտաբի հայտարարությունից հետո, երբ հայ գեներալիտետը հայտարարություն էր տարածել երկրի ներքին հարցերով՝ կառավարության ղեկավարի հրաժարականի հետ կապված, դուք ինչպե՞ս եք գնահատում, միջամտությո՞ւն է մեր ներքին գործերին։ Ինչո՞ւ են Թուրքիայի ռազմական պատասխանատուները խառնվում Հայաստանի գործերի մեջ և ինչո՞ւ են աջակցում։ Կասկածելի չէ՞։ Ո՞ւմ եք հրավիրել, որ դա քննադատել է։ Այսքան ժամանակ ձեր տաղավարում այդ ուղղությամբ քննադատություն եղե՞լ է։ Մենք պետք է դադարեցնենք յուրաքանչյուր կողմի միջամտությունը։ Թե չէ Հայաստանը կդառնա տարածաշրջանային երկրների հետաքրքրությունների հակադրությունների կիզակետ։ Թուրքիայի հայտարարություններից հետո Թուրքիան դուռ է բացում։ Բայց մենք պետք է հասնենք նրան, որ ոչ մի երկիր չմիջամտի Հայաստանի ներքին գործերին»։
Նմանատիպ հոդվածներ
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Սեփական մեղքերն ուրիշների գրպանը գցել է. Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին
Որևէ երկիր Արցախի անկախությունը չէր ճանաչել, Արցախը ինքնորոշման ճանապարհին էր, «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի պատասխանը Պուտինին
Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և մեզ մոտ միշտ ակտիվ ներքաղաքական կյանք կա: Այս մասին Վլադիմի Պուտինի հետ հանդիպման ժ...
Գնա ում ուզում ես փնտրի, ես քո համար զապասկա չեմ. Քոչարյան
Պետք է ջանքեր գործադրել մարդկանց բացատրելու համար, թե ինչ կարգի հետևանքներ կարող են լինել։ Այս մասին «Մեծ քաղաքականությո...