ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԲ-ի ներառումը տնտեսության մեջ ռիսկեր է առաջացնում. Նիկոլ Փաշինյան
«Ընդհանրապես աշխատանքի շուկայում տեղի ունեցող և սպասվող պրոցեսները պետք է լինեն հատուկ ուշադրության կենտրոնում, որովհետև արհեստական բանականության ավելի ու ավելի մեծ ներառումը տնտեսության մեջ, ռիսկեր է առաջացնում այդ թվում աշխատատեղերի մասով»,- Հայաստանի խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե, ես համոզված եմ, որ ընկերությունների մի մասն արդեն կիրառում են այդ գործիքը, մյուսներն անխուսափելիորեն կիրառելու են այդ գործիքը, և դա որոշակի ռիսկեր է բերում աշխատատեղերի տրանսֆորմացիայի և դերաբաշխման առումով։
Ընդհանրապես կանխատեսում կա, որ որոշ մասնագիտություններ գնալով կամ վերանալու են կամ ավելի քիչ դերակատարում են ունենալու՝ սկսած արդյունաբերությունից, շարունակած առողջապահությունով և նույնիսկ կրթությունով։
Եվ այստեղ շատ մեծ վերլուծական և գործնական աշխատանք է պետք, որպեսզի մենք երկարաժամկետ հեռանկարում խնդիրների առաջ չկանգնենք։ Պետք է արձանագրել, որ արհեստական բանականությունը դեռ ծանոթ երևույթ չի, և, չնայած անընդհատ վերլուծություններին, շատ ճշգրիտ ալգորիթմներ չկան, որոնք ցույց կտան, թե ինչ տեղի կունենա դրա արդյունքում»,- ասել է վարչապետը՝ շեշտելով, որ պետք է հասկանալ` ինչ ուղղություններով պետք է համագործակցեն, որպեսզի հնարավոր լինի ապահովել աշխատաշուկայի ճիշտ տրանսֆորմացիան։
Նմանատիպ հոդվածներ
Ամերիկյան նավթը «ամենաքաղցրն» է. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բազմաթիվ դատարկ նավթատարներ ներկայում շարժվում են դեպի Միացյալ Նահանգներ՝ տեղ...
ՌԴ արտահանումների հետ կապված բողոքներ չկան. Էդուարդ Հակոբյան
Այս պահին ՌԴ արտահանումների հետ կապված տնտեսվարողներից բողոքներ չկան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է...
Նոր տվյալներ` գնաճի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5 %: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտե...
ԱՄՆ պետական պարտքը մեկ ամսվա ընթացքում աճել է. ԶԼՄ
ԱՄՆ պետական պարտքը Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկ ամսվա ընթացքում աճել է ավելի քան 295 միլիարդ դոլարով։ Այդ հա...