Իրանական կողմը մանրամասներ է հայտնել բանացություններից
Վաշինգտոնի պահանջները որակվել են որպես չափազանցված և անընդունելի Իրանի համար։ Իրանական բանակցային պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները փորձում է դիվանագիտական ճանապարհով հասնել այնպիսի զիջումների, որոնք չի հաջողվել ստանալ ռազմական գործողությունների ընթացքում։ Այս մասին հայտնում է Fars-ը:
Հիմնական տարաձայնությունները վերաբերում են Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգությանը և վերահսկողությանը։ ԱՄՆ-ն առաջ է քաշում նավերի ապահովագրման և տանկերների ուղեկցման նոր սխեմաներ, ինչպես նաև տնտեսական ու ռազմական բնույթի այլ նախաձեռնություններ։ Այս առաջարկները դիտարկվում են որպես փորձ՝ վերականգնելու այն դիրքերը, որոնք Վաշինգտոնը չի կարողացել ամրապնդել նախորդող շաբաթների լարվածության և սպառնալիքների պայմաններում։
Բանակցությունների սեղանին են նաև այլ վիճահարույց թեմաներ։ Իրանական կողմը շեշտել է իր վճռականությունը՝ պաշտպանելու սեփական շահերը և թույլ չտալու զիջումներ այն հարցերում, որտեղ երկիրն ունի ռազմավարական առավելություն։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը բանակցությունների համար առաջարկել է 15 կետից բաղկացած տարբերակ. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, ապա երկրի զինված ու...
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վար...
Նոր մանրամասներ Իրանի հոգևոր առաջնորդի առողջական վիճակից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առողջական վիճակը բարելավում է, հայտնել է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Ֆայսալ Նիա...
Իրանի իշխանությունները դիմել են ժողովրդին և հայտարարել են հաղթանակի մասին
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ապրիլի 8-ին հրապարակած հայտարարությամբ հայտնել է, որ երկիրը, իր գնահատ...