Պակիստանում ԱՄՆ-Իրան բանակցությունների պատվիրակությունների կազմը
Anadolu-ի փոխանցմամբ՝ հրապարակվել է Պակիստանում նախատեսվող ԱՄՆ-Իրան բանակցություններին մասնակցող պատվիրակությունների, ինչպես նաև ընդունող կողմի ներկայացուցիչների կազմը։
Ամերիկյան պատվիրակությունում ընդգրկված են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը, նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները և ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Կուպերը։
Նույն աղբյուրի համաձայն՝ իրանական կողմը ներկայացնելու են Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ-Ռավանչին և պաշտպանության նախարարի տեղակալ Մոհամմադ Բաղեր Զոլղադրը։
Հրապարակված տվյալներով՝ որպես ընդունող կողմ բանակցություններին ներգրավված է Պակիստանի ղեկավարությունը, այդ թվում՝ վարչապետ Շահբազ Շարիֆը, ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Ասիմ Մունիրը, արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուհամմադ Ասիմ Մալիքը։
