Իրանը լիովին չի գիտակցում իր իրական հնարավորությունները. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չունի լուրջ ազդեցության միջոցներ՝ բացի կարճաժամկետ ճնշման փորձերից։ Նրա խոսքով՝ Թեհրանը փորձում է ազդեցություն գործադրել միջազգային հանրության վրա՝ օգտագործելով ծովային ուղիները։
Թրամփը այս մասին գրառում է կատարել Truth Social հարթակում՝ նշելով, որ Իրանը, ըստ երևույթին, լիովին չի գիտակցում իր իրական հնարավորությունները։ Նա ընդգծել է, որ երկրի ներկայիս դիրքը պայմանավորված է հիմնականում շարունակվող բանակցություններով։
ԱՄՆ նախագահի գնահատմամբ՝ Իրանի գործողությունները սահմանափակվում են ժամանակավոր քայլերով, որոնք չեն կարող ապահովել երկարաժամկետ արդյունք։ Նա նաև շեշտել է, որ առանց դիվանագիտական գործընթացների Իրանի դիրքերը կարող են ավելի խոցելի դառնալ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վար...
ԱՄՆ-ը բանակցությունների համար առաջարկել է 15 կետից բաղկացած տարբերակ. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, ապա երկրի զինված ու...
Իրանի իշխանությունները դիմել են ժողովրդին և հայտարարել են հաղթանակի մասին
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ապրիլի 8-ին հրապարակած հայտարարությամբ հայտնել է, որ երկիրը, իր գնահատ...
Իտալիան մերժել է ԱՄՆ-ի խնդրանքը
Իտալիան հրաժարվել է թույլատրել ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքները, որոնք նախատեսված էին Մերձավոր Արևելք...