Ռազմական

ԻՀՊԿ-ն հայտարարություն է տարածել

Mariam Z.
ԻՀՊԿ-ն հայտարարություն է տարածել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրանը կապ չունի Պարսից ծոցի հարավային ափին գտնվող մի շարք երկրների դեմ վերջին հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետ։ Կառույցի մամուլի ծառայության հաղորդագրությունը հրապարակվել է պետական հեռուստատեսությամբ։


Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ զինադադարի գործողության ընթացքում Իրանի զինված ուժերը որևէ երկրի ուղղությամբ հրթիռային արձակում չեն իրականացրել։ ԻՀՊԿ-ը նաև շեշտել է, որ նման գործողություններ չեն կատարվել վերջին ժամերին տարածված տեղեկությունների ֆոնին։


Միաժամանակ կառույցը նշել է, որ եթե հարձակումների մասին հրապարակված տվյալները համապատասխանեն իրականությանը, ապա դրանց կազմակերպիչները կարող են լինել այլ ուժեր։ Հայտարարության մեջ նշվում է, որ նման գործողությունները կարող են վերագրվել «սիոնիստական թշնամուն» կամ ԱՄՆ-ին։


Պաշտոնական Թեհրանը շարունակում է հերքել իր մասնակցությունը տարածաշրջանային լարվածության վերջին դրվագներին՝ ընդգծելով, որ հավատարիմ է զինադադարի պայմաններին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250