Վենեսուելան դիտարկել է Իրանից 400 մլն դոլարի հրթիռներ գնելու տարբերակը
Վենեսուելայի իշխանությունները 2020 թվականին քննարկել են Իրանից ավելի քան 400 մլն դոլար արժողությամբ բալիստիկ հրթիռային համակարգ ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության ներքին հուշագրին։
Հունվարի 17-ով թվագրված փաստաթղթում նշվում է, որ նախատեսվող հրթիռները կարող էին հասնել ԱՄՆ տարածք և նախատեսվում էր դրանք տեղակայել Վենեսուելայի ռազմական նավերի վրա։ Նույն աղբյուրի համաձայն՝ փաստաթղթում ներկայացված են նաև ֆինանսավորման մեխանիզմները՝ պետական ընկերությունների միջոցով։
Հրապարակման համաձայն՝ գործարքը չի իրականացվել ԱՄՆ վարչակազմի ճնշման պատճառով, որը այդ ժամանակ գլխավորում էր Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը նշել է, որ Վաշինգտոնը հստակ ազդակ է փոխանցել, որ նման քայլը անընդունելի է։
Արդյունքում գործընթացը դադարեցվել է՝ առանց գործարքի իրականացման։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վար...
ԱՄՆ-ը բանակցությունների համար առաջարկել է 15 կետից բաղկացած տարբերակ. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, ապա երկրի զինված ու...
Իրանի իշխանությունները դիմել են ժողովրդին և հայտարարել են հաղթանակի մասին
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ապրիլի 8-ին հրապարակած հայտարարությամբ հայտնել է, որ երկիրը, իր գնահատ...
Իտալիան մերժել է ԱՄՆ-ի խնդրանքը
Իտալիան հրաժարվել է թույլատրել ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքները, որոնք նախատեսված էին Մերձավոր Արևելք...