Իրանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը պահանջում է Իրանից դադարեցնել արաբական երկրների վրա հարձակումները, անօրինական է. Թեհրանը օգտվում էր ինքնապաշտպանության իր իրավունքից, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Իրանի վերաբերյալ բանաձևը... լիովին անօրինական է։ Ոչինչ չի կարող վերացնել որևէ պետության ինքնապաշտպանության անբաժանելի իրավունքը», - գրել է Բաղային իր X սոցիալական ցանցի էջում։
Նա նշել է, որ այս բանաձևը խեղաթյուրում է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները և նաև ցույց է տալիս Անվտանգության խորհրդի համակարգի խորը անկումը՝ Վաշինգտոնի կողմից դրա շահագործման հետևանքով։
«Ոչ մի երկիր չպետք է որևէ օգնություն ցուցաբերի ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մղվող անօրինական պատերազմում։ Իրանի դեմ այս ագրեսիան չէր կարող իրականացվել առանց Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմական բազաների և ակտիվների օգտագործման», - հավելել է իրանցի դիվանագետը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանն ԱՄՆ–ին է ներկայացրել բանակցությունները վերսկսելու երեք պահանջ. ԶԼՄ
Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է բանակցությունները վերսկսելու ե...
ԱՄՆ–ն կոչով դիմել է Իսրայելին
ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելին դադարեցնել Իրանի էներգետիկ և նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումները: Այս մասին հայտնու...
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ «Իրական խոստում 4» գործողության վերջին փուլում արձա...
Իրանում զգուշացրել են թթվային անձրևների մասին
Իրանական Կարմիր մահիկը զգուշացրել է բնակչությանը, որ նավթապահեստարանների պայթյունները կարող են հանգեցնել թթվային անձրևնե...